Իմ առաջին Մեդիաուրբաթը

Առաջին անգամ նեկա գտնվեցի Մեդիաուրբաթին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի մարմարյա սրահում:Տպավորությունս շատ մեծ է:Ներկայանում էին Արևելյան դպրոցի սաները:Մեդիաուրբաթին նաև մենք մեր մասնակցությունն ունեցանք: Ընկեր Աննայի հետ պարեցինք և երգեցինք, և ընթացքում մեզ միացան բոլորը:

Реклама

«Զատիկին ընդառաջ» նախագիծ

Մասնակիցներ՝

2-5 տարեկան սաներ

Նախագծի տևողությունը՝

Ապրիլի 1-20-ը

Նպատակը՝

Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը, ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի ընթացքում սովորողների հետ ևս մեկ անգամ կանդրադառնանք Զատկի տոնին, կխոսենք դրա նշանակության մասին, ինչպես նաև սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ, որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրները՝

1.Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

2.Տեխնոլոգիական և մեդիահմտությունների կիրառում

3.Ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

Ընթացքը՝

1.Հավաքում ենք փոքրիկ քարեր,ներկում ենք կարմիր գույնով (ստանում ենք զատիկի տեսք), այնուհետև ամրացնում ենք մագնիսների վրա և ստանում մեր ձեռքերով պատրաստված սառնարանի մագնիսներ

2.Սովորում ենք զատկական երգեր (Կարկաչա)

3.Սովորողների հետ ցանում ենք ցորենի ածիկ

4.Պատրաստել ռադիոնյութեր,տեսանյութեր

Արդյունքը կամփոփենք բլոգում:

Վերապատրաստման երրորդ օրը

Երրորդ օրը սկսվեց մեր կողմից արդեն իսկ սիրելի ընկեր Աննայի այցով:Երգեցինք «Ծամ իս թորգի», «Ա՜խ, լոթի Մարան», «Ծառ ծաղկեցավ» երգերը։ Հետո պարեցինք «Կարնո քաչարի» և «Բուլուլ» պարերը ։ Այնուհետ ընկեր Անահիտի հետ քննարկեցինք նախագծերը և նա մեզ ճիշտ խորհուրդներ տվեց: Մեր բլոգները բերեցինք վերջնական տեսքի,կարգավորեցինք մենյուի հետ կապված խնդիրները:Վաղը մեր վերապատրաստման վերջին օրն է և ես շատ մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ իմ գործունեությունը արդեն հարազատ դարձած կրթահամալիրում:Այստեղից հեռանալն անհնար է: