Հեռավար աշխատանք: Թվաբանություն 17.06.19

Ջոն Հոլթ “Մանկական հաջողությունների երաշխիքը”

Այս գրքում Հոլթը փորձում է նկարագրել երեխաների, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեծահասակների, ովքեր լիարժեք օգտվում են իրենց մտածելու ունակությունից: Ներկայացվող երեխաներից մի քանիսը սովորում են դպրոցում, մյուսները դեռ այդ տարիքին չեն հասել:

Ես կառանձնացնեմ հինգ պնդում, որոնց հետ համաձայն եմ:

  1. Փոքրերն առավել ընդունակ են սովորելու, քան մեծերը: Կարճ ասած՝ երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց:
  2. Դպրոցը կարող է լինել այն վայրը, որտեղ բոլոր երեխաները ոչ միայն ֆիզիկապես են մեծանում, և որտեղ ավելանում են նրանց գիտելիքները, այլև զարգանում են նրանց հետաքրքրասիրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, անկախությունը, հնարամտությունը, կենսունակությունը, համբերատարությունը, տեղեկացվածությունը ը ըմբռնողականությունը:
  3. Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք:
  4. Մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է և այդպիսին կմնա միշտ: Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ: Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում մյուս մարդու գլխում:
  5. Ուսուցիչներն ու մանկավարժները պետք է իմանան այն, ինչ արդեն բավական վաղուց հայտնի է. նախ՝ կենդանի ու հաճելի զգացումները ավելի հեշտ են հիշվում, երկրորդ՝ հիշողությունը ավելի լավ է աշխատում, եթե նրան չեն հարկադրում, հիշողությունը ջորի չէ, որին կարելի է քշելով շարժել:

3 պնդում, որոնց հետ համաձայն չեմ.

  1. ”Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին”:– Կարծում եմ, որ պետք է նախորոք պլանավորել հաջորդ օրվա աշխատանքը:
  2. Ավելին, մենք երեխաների մեծամասնությանը համոզում ենք, որ իրենք բելորովին ընդունակ չեն մտածելու գոնե դպրոցի պսյմաններում կամ ցանկացած իրավիճակում, երբ խոսքը բառերի, խորհրդանիշերի կամ վերացարկված մտածողության մասին է: Երեխաներն իրենց «դմբո» ու անընդունակ են համարում բարդ, դժվարին կամ ուղղակի մի նոր բան սովորելու ու հասկանալու համար:— Կարծում եմ, որ երեխաների արած սխալների մեջ առաջին հերթին մեր մեղավորությունը պիտի փնտրենք:
  3. Միայն քիչ թվով երեխաներ են ընդունակ այնպես լավ սովորելու դպրոցում, ինչպես մենք ենք ցանկանում:— Կարծում եմ, որ առաջին հերթին ամեն ինչ սովորեցնողից է կախված:

Սեյմոն Սոլովեյչիկ «Երես առած երեխաներ»

Հոդվածում խոսվում է բազմաթիվ երևույթների մասին,բայց հիմնական դրույթը այն է, որ երեխան պետք է երես առնի, քանի որ այն երեխան ով երես է առնում կարողանում է պաշտպանել իրեն, ի տարբերություն այն երեխաների, ում երես չեն տվել:

Ինքս ունեմ երեխա և շատ դեպքերում ինքս երես եմ տալիս նրան, բայց իհարկե չանցնելով դաստիարակության սահմաններից:

Реклама

Հեռավար աշխատանք՝ լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն

Ջոն Դյուին ասում է. ՙԵրեխաների հորինած պատմությունները ներքին տրամաբանության ամենատարբեր աստիճաններով են աչքի ընկնում. դրանցից ոմանք բոլորովին անկապ են, մյուսներում ծայրը ծայրին մի կերպ է հասնում: Եթե կապակցված պատմություն է, նշանակում է այն խոհածության ծնունդ է, իսկ վերջինս, որպես կանոն, տրամաբանորեն մտածելու կարողությամբ օժտված ուղեղի արգասիք է՚: Երեխաներն իրենք լիովին կարող են պատմություններ հորինել: 

Կարդալով հոդվածը մտքիս եկավ մի այսպիսի աշխատանք, որը պատրաստվում եմ իրականացնել կրտսեր դպրոցականների հետ:

  1. Երեխաներին բաժանում եմ քարտեր, որոնց վրա նրանք նկարում և գունազարդում են կենդանիներ:
  2. Հավաքում եմ քարտերը և խառնում: Այնուհետ պատահակության սկզբունքով բաժանում եմ սաներին:
  3. Ամեն մեկը իրեն բաժին հասած քարտերի վրա նկարված կենդանու մասին սկսում է պատմել:
  4. Հորինում ենք հեքիաթ «Անտառում» վերնագրով: Ամեն մեկը խաղում է իրեն բաժին հասած կենդանու դերը:
  5. Ձայնագրում և տեսանկարում ենք ամբողջ ընթացքը և ներկայացնում բլոգում:

Մանկավարժական ճամբար: Օր երրորդ

Երրորդ օրը սկսեցինք Վիգեն Ավետիսի արվեստանոցից: Մասնակցեցինք «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծին և կավից շենքեր պատրաստեցինք: Մեր մտքի թռիչքը շատ հեռու էր հասել: Շատ մեծ տպավորություններով շարունակեցինք մեր օրը Մարիամ Մնացականյանի հետ: Մի լավ երգեցինք ու պարեցիք: Շատ բարձր տրամադրությամբ մասնակցեցինք շախմատի դասին: Նոր և շատ հետաքրքիր հնարքներ և խնդիր սովորեցինք: