Հեռավար աշխատանք: Թվաբանություն 19.06.19

Ջոն Հոլթ “Մանկական հաջողությունների երաշխիքը”

Խաղեր և փորձեր

Առաջին անգամ նրանից լսեցի. «Արդարացի չէ», «Ինչպես եմ այստեղ կեղտոտել», «Ինձ հունից մի’ հանիր» և «Վերջացրո’ւ»: Այս ամենն ասվում էր ստրեսի ու գրգռման պահին: Նրա զրույցներն ու խաղերը փոխկապակցված են:

Մի անգամ մենք մեքենայով քաղաք էինք գնում, ես առջևում էի նստած, նա՝ ետևում, և շրջվեցի, որ նայեմ նրան: Նա չարաճճիորեն ինձ նայեց ու ասաց. «Շրջվի’ր»: Նախկինում երբեք նրանից նման բան չէի լսել:

 Որոշ ժամանակ անց նորից շրջվեցի, և նա նույնն ասաց, ու խաղը գնաց:

Օգոստոսի 6, 1961

Նա ծամածռություններ էր անում (նրա սիրելի զբաղմունքը), և հանկարծ մեր հայացքները հանդիպեցին: Ես, առանց երկար մտածելու, դեմքս ծռմռեցի՝ ընդունելով նման կեցվածք: Նա ուրիշ կերպարանք ընդունեց, ես կրկնեցի: Նա անմիջապես հասկացավ, որ կանեմ այն, ինչ նա է անում, և խաղը գնաց:

Այդ ժամանակվանից հետո շատ է գրվել աուտիկ երեխաների մասին, երեխաներ, ովքեր մեկուսացել են իրենց ներքին աշխարհում և չեն ուզում գործ ունենալ արտաքին աշխարհի հետ: Շատ է խոսվել այն մասին, թե նրանց ինչպես վերաբերվել: Ընդունված իմաստնությունն այն է, որ ուժեղ աուտիկ երեխաների հետ ոչինչ չես կարող անել. նրանց կարելի է սովորեցնել հոգալ իրենց ֆիզիկական կարիքները և կատարել նվազագույն սոցիալական պահանջներ, ոչ ավելին: Բայց եղել են նաև ցնցող «ապաքինումներ»:

Օգոստոսի 9, 1961

Առաջին իսկ օրվանից Լիզային զմայլեցին մեքենաները: Մենք նրան նստեցրինք դրանցից մեկը, և նա գնաց: Մենք մտածում էինք, որ աղմուկն ու բախումները կվախեցնեն նրան, և նա ակնհայտորեն վախի եզրին էր: Նա գնում էր շրջանով դեմքի լարված արտահայտությամբ և միայն երբեմն էր մեզ նայում: Շարժվելով շրջանով մեկ՝ նա անընդհատ պտտում էր փոքրիկ ղեկը: Նա շարժվում էր ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, ու թվում էր, որ ղեկի օգնությամբ նա շարունակ թեքվում էր դեպի ձախ: Դա պատահականությո՞ւն էր: Թ՞ե նա ինչ-որ բան հասկացել էր մեքենայի ու ղեկի շարժման հետ կապված: Տարիքով մեծ երեխաները գնացքով գնում էին, սուլում սուլիչով և զնգացնում զանգը: Լիզային դա հետաքրքիր թվաց, բայց մի քիչ էլ վախենալու: Գուցե գնացքը չափից ավելի էր աղմկում, կամ չափից ավելի մեծ էր ու սև: Նա շարունակ կրկնում էր. «Ես գնացքով չեմ կարող, ես գնացքով չեմ կարող»:  Երբ Լիզան շատ է ուզում մի բան անել, ասում է. «Ինձ պետք է»: Եթե ինչ-որ բան չի ուզում անել, ասում է. «Չեմ կարող»: Դժվար չէ հասկանալ, թե որտեղից են գալիս այս արտահայտությունները: Երբ ուզում ենք, որ նա ինչ-որ բան անի, ասում ենք. «Պե’տք է»: Երբ չենք ուզում, որ անի, ասում ենք. «Չե’ս կարող»: Նա պարզապես նույն բառերով մեզ է դիմում: Նա հազիվ սկսում է գիտակցել կամքի այդ հակամարտությունը իր և հսկաների միջև, որոնք կառավարում են ամեն ինչ: Նրա ավագ եղբայրը հաճախ է նրա հետ խաղ խաղում. նա ասում է. «քեզ պե’տք է», իսկ նա շատ լուրջ պատասխանում է «չե’մ կարող»: Ապա եղբայրը շրջում է գաղափարը և ասում. «չես կարող», Լիզան վայրկենապես պատասխանում է. «ինձ պետք է»: Եվ այսպես շարունակ, մինչև եղբայրը հոգնում է: Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները: Ժամանակակից ծնողները հաճախ են ասում. «Դա պարզապես աճի ստադիա է, նրանք դա կհաղթահարեն», կարծես թե դա հիվանդություն է, որից երեխաները պիտի ապաքինվեն: Ավելի հնաոճ ծնողները սկսում են ցույց տալ, թե ով է այստեղ գլխավորը, չնայած երեխան առանց այն էլ իրեն զգում է լիովին կախյալ վիճակում և նրա ձգտումը դեպի մեծ անկախություն պետք է բոլոր միջոցներով խրախուսել: Անգամ մի տարի առաջ նա շատ էր ուզում մասնակցել բոլոր այն խաղերին , որ խաղում էին մեծերը: Այն ժամանակ նրան հեշտ էր հիմարացնել: Եթե մեծերը շաշկի կամ շախմատ էին խաղում, նրանք կարող էին Լիզային տալ ազատ քարերը, որպեսզի դրանցով խաղա հատակին: Բայց դա երկար չտևեց: Շուտով նա նկատեց, որ քարտերն ու խաղաքարերն օգտագործվում են որոշակի սկզբունքով, և ինքն էլ է ուզում դրանք խաղատախտակի վրա օգտագործել: Խաղը նրան այնքան էլ չէր հետաքրքրում, նա պարզապես չէր ուզում անմասն մնալ այն ամենից, ինչով զբաղվում էին մեծերը:

Մարտի 7, 1963

Ամեն որոշակի պահի մարդկանց ՝ շատ բան սովորել կարողանալը կախված է նրանից, թե նրանք ինչպես են այդ պահին վերաբերվում տվյալ խնդրին և այն կատարելու իրենց ընդունակությանը: Երբ մենք մեզ ուժեղ ու տեղեկացված ենք զգում, դժվար խնդիրների ենք ձեռք զարկում: Դժվարությունները մեզ չեն վախեցնում. մենք մտածում ենք. «Վաղ թե ուշ ես կհասնեմ իմ ուզածին»: Իսկ մի ուրիշ անգամ մենք կարող ենք միայն մտածել. «Ես երբեք չեմ կարողանա այդ անել, դա չափից ավելի բարդ է ինձ համար, ինձ երբեք դա չի հաջողվել, ես ինչու դա անեմ»,- և այլն: Ուսուցման արվեստը, մասնավորապես, կախված է զգալու ունակությունից, թե այս տրամադրություններից ո՞ր մեկի մեջ են գտնվում աշակերտները: Մարդիկ շատ արագ կարող են մի տրամադրությունից մյուսին անցնել: «Երբեք ուշ չէ» գրքում ես գրել եմ մի ութտարեկանցու մասին, ով շատ արագ մի տրամադրությունից կարող է անցնել մի ուրիշի՝ թավջութակի երեսուն րոպե տևող դասի ընթացքում մի քանի անգամ: Երբ մարդիկ վատ տրամադրություն են ունենում, անիմաստ է նրանց շտապեցնել կամ առաջ մղելը. դա նրանց միայն վախեցնում է ու ավելի հիասթափեցնում: Այդ ժամանակ պետք է վերադառնալ սկզբնական դիրքին, իջեցնել ճնշումը, քաջալերել նրանց, հանգստացնել, ժամանակ տալ էներգիայի և խիզախության պաշարները վերականգնելուն՝ խնդիրների իրագործման համար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s