Մանկավարժական բաց ճամբար․Օգոստոսի 26

Մանկավարժական բաց ճամբարը սկսեցինք մուտքի ճամբարի սովորողներին և նրանց ծնողներին դիմավորելով: Մի անսովոր և հետաքրքիր աժիոտաժ էր տիրում Արևելյան դպրոցում: 10:00 ճամբարականները հրաժեշտ տվեցին իրենց ծնողներին և անցանք գործի՝ էլ երգ ու պար, էլ լողափ, էլ ճաշ: Ունեցանք նաև ուրախ օտար լեզու, սովորեցինք Лето ты какого цвета? երգը: Այնուհետ ունեցանք նախագծային հանդիպում Վիգեն Ավետիսի հետ, աշխատեցինք կավով: Իսկ 14:00 արդեն Մայր դպրոցում էինք, Մարմարյա սրահում:

Օգոստոսի 21-29-ի աշխատակարգ

Օգոստոսի 21

9.00-12.00  Արևելյան դպրոց

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

Տիգրան Հայրապետյան գրադարան

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օգոստոսի 22

9.00-12.00 Արևելյան դպրոց

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի նախագծեր. Վիգեն Ավետիս և ընկերներ, 3-4

Օգոստոսի 23

9.00-12.00 Արևելյան դպրոց

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օգոստոսի 26

9.00-12.00 Արևելյան դպրոց

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • 11:30 Ուրախ օտար լեզու.

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի նախագծեր. Վիգեն Ավետիս և ընկերներ, 3-4

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օգոստոսի 27

9.00-12.00 Արևելյան դպրոց

9.15-10.30  պարտիզապուրակային աշխատանքներ

10.30-11.00 սեպտեմբերի 2-6 ի անհատական պլանների հրապարակում

11:30 Մուտքի ճամբար, ուրախ օտար լեզու

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օգոստոսի 28

9.00-12.00  Արևելյան դպրոց

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00

  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի նախագծեր. Վիգեն Ավետիս և ընկերներ, 3-4

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Օգոստոսի 29

9։00-12։00՝   Արևելյան դպրոց

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում

12։30-14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Флешмоб по-русскому языку

Учащиеся 1 классов

  1. Какой из этих цветов синий?

2.В какой картинке нарисованно лето?

Учащиеся 2 классов

  1. Поставьте подходящие буквы:

м…л…к… , с…б…к… , р…ч…а ,

Учащиеся 3 классов

  1. Поменяйте буквы местами, чтобы получилось слово:

БОЛФУТ

КАШКО

ЛОРЕТИВЕЗ

Արևելքի ճամբարականները Ապարանի ջրամբարում

Այսօր Արևելքի ճամբարականները այցելեցին Ապարանի ջրամբարին հարակից տարածքում գտնվող 4-րդ դարի խոնարհված եկեղեցիների խումբը՝ Վարդանաց, Թուխ Մանուկ և ջրի ափին գտնվող Պողոս-Պետրոս  վանքերը: Բնության աննկարագրելի գեղեցկությունից կորցրել էինք նույնիսկ խոսելու ունակությունը: Ճամբարականները իսկական հերոսի նման հաղթահարեցին երկար և դժվարին ճանապարհ, բայց երբեք չտրտնջացին: Մեր աղոթքը հղեցինք առ Աստված Թուխ Մանուկ մատուռում:

ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Այսօր` «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի,Պերճ Պռոշյանի տուն– թանգարանիԳրականության և արվեստի թանգարանի համատեղ ջանքերով Աշտարակում իրականացվեց Հովիկի և Դալարի իսկական–ծիսական հարսանիքը: Մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցի հարսանիքին: Մի լավ երգեցինք ու պարեցինք՝ իսկական հարսանիք էր:

Հեռավար աշխատանք: Թվաբանություն 19.06.19

Ջոն Հոլթ “Մանկական հաջողությունների երաշխիքը”

Խաղեր և փորձեր

Առաջին անգամ նրանից լսեցի. «Արդարացի չէ», «Ինչպես եմ այստեղ կեղտոտել», «Ինձ հունից մի’ հանիր» և «Վերջացրո’ւ»: Այս ամենն ասվում էր ստրեսի ու գրգռման պահին: Նրա զրույցներն ու խաղերը փոխկապակցված են:

Մի անգամ մենք մեքենայով քաղաք էինք գնում, ես առջևում էի նստած, նա՝ ետևում, և շրջվեցի, որ նայեմ նրան: Նա չարաճճիորեն ինձ նայեց ու ասաց. «Շրջվի’ր»: Նախկինում երբեք նրանից նման բան չէի լսել:

 Որոշ ժամանակ անց նորից շրջվեցի, և նա նույնն ասաց, ու խաղը գնաց:

Օգոստոսի 6, 1961

Նա ծամածռություններ էր անում (նրա սիրելի զբաղմունքը), և հանկարծ մեր հայացքները հանդիպեցին: Ես, առանց երկար մտածելու, դեմքս ծռմռեցի՝ ընդունելով նման կեցվածք: Նա ուրիշ կերպարանք ընդունեց, ես կրկնեցի: Նա անմիջապես հասկացավ, որ կանեմ այն, ինչ նա է անում, և խաղը գնաց:

Այդ ժամանակվանից հետո շատ է գրվել աուտիկ երեխաների մասին, երեխաներ, ովքեր մեկուսացել են իրենց ներքին աշխարհում և չեն ուզում գործ ունենալ արտաքին աշխարհի հետ: Շատ է խոսվել այն մասին, թե նրանց ինչպես վերաբերվել: Ընդունված իմաստնությունն այն է, որ ուժեղ աուտիկ երեխաների հետ ոչինչ չես կարող անել. նրանց կարելի է սովորեցնել հոգալ իրենց ֆիզիկական կարիքները և կատարել նվազագույն սոցիալական պահանջներ, ոչ ավելին: Բայց եղել են նաև ցնցող «ապաքինումներ»:

Читать «Հեռավար աշխատանք: Թվաբանություն 19.06.19» далее

Հեռավար աշխատանք: Թվաբանություն 18.06.19

Ջոն Հոլթ “Մանկական հաջողությունների երաշխիքը”

Խաղեր և փորձեր


Լիզան տասնվեցամսական խելացի ու համարձակ մի երեխա է: Նա շատ տարօրինակ պսևդոլեզու է հորինել և ամբողջ ժամանակ օգտվում է դրանից: Նա սիրում է տարբեր իրերի ձեռք տալ և երկար զբաղվել դրանցով, զարմանալիորեն խելամիտ է. կարողանում է պտուտակներն ու այլ մանր առարկաներ հագցնել դրանց համար նախորոշված անցքերում:
Լիզայի սիրած խաղերից մեկը իմ գրպանից գնդիկավոր գրիչը հանելը, ապա դրա կափարիչը հագցնելն ու հանելն է: Նա երբեք չի հոգնում այդ խաղից. գրիչը գրպանումս տեսնելով՝ անմիջապես ինձ հասկացնում է, թե ինչ է իրեն պետք: Նրանից ազատվելը անհնար է: Նա համառն է, և եթե ձևացնում եմ, որ չեմ հասկանում, թե ինչ է ուզում, իսկ դա ճիշտ չէ, նա տեսարան է սարքում: Եթե գիտեմ, որ գրիչն ինձ պետք է գալու, ապա ճարպիկ հնարք է, գրպանում մեկ ուրիշն էլ եմ ունենում: Վերջերս նա դաշնամուր էր նվագում՝ երկու ձեռքերով ինչպես պատահի հարվածելով ստեղներին. նրան դուր եկավ, որ ստիպում է մեխանիզմին գործել ՝ ստեղծելով այդպիսի հետաքրքիր աղմուկ: Որպեսզի պարզեմ, թե կկրկնի արածս, սկսեցի ցուցամատով ստեղների վրայով այս ու այն կողմ անել: Նայելուց հետո ինքն էլ նույն բանն արեց:
Օգոստոսի 11,1960

 Երեկ ես շարժական էլեկտրական գրամեքենա էի պատշգամբ բերել: Լիզան պաղպաղակով էր զբաղված, և մեքենան նրան դեռ չէր հետաքրքրում:Ես նրան նստեցրի ծնկներիս՝ մեքենայի առաջ: Ես մի մատով սեղմում էի ստեղները, նա էլ սկսեց նույնը անել. նրան ակնհայտորեն դուր էր գալիս այն, ինչ տեղի էր ունենում. ինչ-որ բան վեր էր թռչում և կտրուկ չրխկում՝ գործողության և շարժման տպավորություն թողնելով, ինչ-որ խորհրդավոր բան էր կատարվում մեքենայի մեջ, որը ինքն էր կյանքի կոչում: Երբեմն նա միանգամից մի քանի ստեղն էր սեղմում, և տառերը լռվում էին: Այդ ժամանակ ես անջատում էի մեքենան և տառերն ազատում: Ես անջատում էի մեքենան, Լիզան փորձում էր միացնել, իսկ երբ չէր կարողանում, վերցնում էր ձեռքս և միացնում այն իմ օգնությամբ:Հնարավոր է, որ մանուկների ուշադրության տևողությունը այնքան էլ փոքր չէ, ինչքան մենք ենք կարծում: Ես կարծում էի, թե Լիզան կհասկանա, որ ստեղներին հարվածելը խելամիտ չէ:Երբ տառերը խառնվում էին, և գրամեքենան անջատվում էր, սկզբում նա դա կարող էր խորհրդավոր հանընկնում համարել, բայց շուտով հասկացավ, որ ես պետք է որ ինչ-որ կապ ունենամ գրամեքենայի անջատվելու հետ:
Լիզան կտրուկ ու համառ երեխա է և կարող է զայրանալ, որ ես անջատում ու միացնում եմ գրամեքենան: Իսկ ես ինչքա՜ն լավ գիտեմ, որ երեխաները տանել չեն կարողանում, եթե նրանց պահանջվածից ավելին ես օգնում: Ինձ համար հիմա ծիծաղելի է հիշել, թե ես որքան էի ցնցվել, երբ իմացա, թե որքան խելացի, համբերատար, հմուտ ու ստեղծական են լինում փոքրիկ երեխաները, ինչքան շատ բան են կարողանում անել այն ամենից, ինչ, ինչպես հավաստում են մասնագետները, նրանք չեն կարող անել:

Հուլիսի 24,1961

Այսօր առավոտյան Լիզան կռացել էր փուչիկը բարձրացնելու համար, բայց դռնից քամի չփեց և փուչիկը գլորեց հատակով: Երբ այն կանգ առավ, Լիզան մոտեցավ ու փչեց, որ ստիպի փուչիկին գլորվելը շարունակել: Դա ինձ զարմացրեց: Կարո՞ղ են արդյոք այսքան փոքրիկ երեխաները առարկաներ շարժելու քամու ունակությունը կապել փչելով իրերը շարժել կարողանալու իրենց ընդունակությամ հետ: Ակնհայտորեն կարող են: Համարյա բոլոր երեխաներին դուր է գալիս, երբ դուք փչում եք նրանց ձեռքերին կամ մատներին՝ գլուխը շարժելով մի կողմից մյուսը: Նրանք ժպտում են և որոշ ժամանակ անց սկսում են ուսումնասիրել, թե որտեղից է սկիզբ առնում այդ խորհրդավոր հոսքը. նրանք փորձում են իրենց մատը խցկել ձեր բերանը: Շատ երեխաներ, որոնց ես գիտեմ, պաշտում են անվերջանալի պատմություններ պատմելը և անվերջանալի երգեր երգելը: Երբեմն երգում են այն մասին, թե իրենք ինչ են արել կամ ինչ կուզենան անել: Երևակայության աշխատանք է պահանջվում և’ բառերը, և’ երաժշտությունը միանգամից հորինելու համար, և սովորաբար ստացվում է մանկական թոթովանքի պես մի բան: Իմպրովիզացիայի շնորհիվ գիտակցական վերահսկողությունը կարելի է տարբեր կերպ օգտագործել: Մի կողմից կարելի է ջանալ նվագել մեր գլխում հնչող սեփական կամ ուրիշի հորինած մեղեդիները: Մյուս կողմից էլ մենք կարող ենք լսել, թե մեր ձեռքերն իրենք իրենց ինչ են նվագում: Եվ միայն այն ժամանակ, երբ մեր ձեռքերն ու մատները կնվագեն նվազագույն գիտակցական վերահսկողության տակ, մենք կսկսենք իսկական իմպրովիզացիաներ անել և ամբողջովին կտիրապետենք գործիքին: Երեխաներն այդպես էլ անում են, երբ երգում են իրենց սքանչելի անվերջ երգերը: Նրանք սկզբում չեն լսում մեղեդին իրենց գլխում, հետո փորձում վերարտադրել: Նրանք պարզապես երգում են, ինչ կստացվի, կստացվի: Մենք պետք է խրախուսենք նրանց և ավելի շատ զբաղվեք հենց դրանով:

 Հունիսի 25,1961

Ամեն օր մենք ասում ենք. «Ոչ, ոչ, ձեռք մի տուր, դա շատ տաք է, դա շատ սուր է, դա փշուր-փշուր կլինի, դա իմն է, դա ինձ հարկավոր է»: Բնական է, ամեն անգամ նա շրջապատող աշխարհը հետազոտելու իր իրավունքների և ձգտումների նկատմամբ ոտնձգություն է զգում: Բոլորը դրան ձեռք են տալիս, իսկ ինչո՞ւ ինձ չի կարելի: Հեշտ է հասկանալ, որ այսպիսի վերաբերմունքը կարող է կոտրել երեխայի հետաքրքրասիրությունը. նա կորոշի, որ աշխարհն այնքան էլ հետաքրքիր չէ, այլ լի է թաքուն վտանգներով ու գաղտնի փոսերով: Խաղալիքները բավարար չափով հետաքրքիր չեն: Ինչպես բոլոր երեխաները, Լիզան էլ ուզում է նմանվել մեծերին և անել այն, ինչ նրանք են անում: Երբ ամաններն են լվանում, նա ուզում է մասնակցել դրան: Երբ ուտելիք են պատրաստում, նա էլ է ուզում պատրաստել. լիմոնադ են պատրաստում, նա ուզում է օգնել: Այնքան էլ հեշտ չէ նրան մի ուրիշ գործի դնելը: Երեխան աշխարհում ամենից շատ ուզում է ճանաչել աշխարհը, ազատորեն տեղաշարժվել այնտեղ, անել այն, ինչ անում են մեծերը: Իսկ տանը այդ ժամանակ ձգտում ենք երեխաներից հեռու պահել արժեքավոր ու վտանգավոր առարկաները: Եվ միաժամանակ ձեռքի տակ պահում ենք շատ էժան ու դիմացկուն առարկաներ, որ երեխան դրանցով խաղա, և սարսափելի չլինի, եթե դրանք կոտրվեն: Տանը գուցե վատ չի լինի երեխային տնային կենցաղի մի քանի առարկաներ նվիրել՝ ձվի հարիչ, թավա, լուսամփոփ: Երեխայի կրթության համար հետո տասնյակ հազարավոր դոլլարներ ծախսող ընտանիքի համար իմաստ չունի վհատվելն ու երեխային վհատեցնելը, եթե նա քսանհինգ ցենտ արժողության ինչ-որ բան է կոտրել: Ես հաճախ եմ տեսել, թե խանութում կամ սուպերմարկետում, որտեղ շատ քիչ կարելի է ինչ-որ բան կոտրել, և որտեղ ինչ-որ բան հազիվ թե մի դոլլարից ավելին լինի, ինչպես են մարդիկ վրդովվում, որովհետև երեխան ձեռք է տալիս տարբեր իրերի: Իսկ ինչո՞ւ ոչ: Այդպես երեխաները ճանաչում են շրջապատը: Եթե նրանք իրերը տեղը չեն դնում, ապա դա դժվար չէ տեղափոխելը: Հավանաբար սխալ է մտածել, որ փոքր երեխաները ամեն ինչ, ինչին դիպչում են, կոտրում են և այդ պատճառով էլ չպետք է ուրիշի իրերին ձեռք տան: Դա կործանում է նրանց հետաքրքրասիրությունն ու ինքնավստահությունը:

Հուլիսի 30, 1961

Փոքր երեխաները պաշտում են խաղալը և ցանկացած բան կարող են խաղի վերածել: Այսօր առավոտյան Լիզան ավագ քրոջ՝ Նելլի հետ անկողնում էր: Սկզբում Նելլը անջատում էր մահճակալի լույսը, իսկ Լիզան միացնում էր այն՝ ասելով. «Մի’ անջատիր»: Ավագ քույրը շատ դանդաղորեն ձեռքը մոտեցնում էր անջատիչին: Ամեն անգամ՝ նրա ձեռքի շարժումի հետ, Լիզան ասում էր. «Մի’ անջատիր»: 

Շատ խաղեր կարծես պատահաբար են սկսվում: Մի անգամ վերցրի ամսագիրը, դրեցի սեղանին և ուրիշ ինչ-որ բանով զբաղվեցի: Լիզան մոտեցավ, վերցրեց ամսագիրը, դրեց հատակին և իմաստալից նայեց ինձ: Վերադարձա, ու այն նորից սեղանին դրեցի: Նա կրկին վերցրեց այն սեղանից: Ու գնաց խաղը, որը բավականին երկար ձգվեց: Այս խաղերը պետք է խաղալ ուրախությամբ, չարաճճիությամբ, ոգևորությամբ, ինչպես բոլոր լավ խաղերը՝ ներառյալ աշխարհաճանաչողությունը, որը մենք կրթություն ենք կոչում:

Վախենամ, որ «կրթություն» բառի տակ մարդկանց մեծամասնությունը ինչ-որ ուրիշ բան է հասկանում: Նրանք կարծում են, թե դա նշանակում է երեխաներին ուղարկել դպրոց, որտեղ նրանց ստիպում են ինչ-որ բան սովորել, որը նրանք այնքան էլ չեն ուզում սովորել, ահաբեկել, որ նրանց համար վատ կլինի, եթե նրանք դա չանեն: Պարզ է, որ մարդկանց մեծամասնությանը այսպիսի խաղը դուր չի գալիս, և նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում այն դադարեցնում են:

Օգոստոսի 1,1961

Վերջերս Լիզան սկսել է կատաղություն խաղալ: Նա ատամներն է ցույց տալիս, մռնչում, հարձակվում վրաս: Ես ձևացնում եմ, թե վախենում եմ, թաքնվում աթոռի ետևում: Սա կարող է մի որոշ ժամանակ շարունակվել: Թվում է, որ այս և իր մյուս խաղերի ժամանակ նա զգում է, որ իր մեջ ինչ-որ «ես» կա, որն աճում է, պահանջում ընդունել իրեն, այս կամ այլ կերպ դրսևորում է իրեն: Ցանկացած խաղ, որն այդ «ես»-ը ավելի ուժեղ է դարձնում, լավ խաղ է: Ուրիշ ժամանակ նա բավականին լավ գիտի, թե որքան թույլ է այդ «ես»-ը: Չնայած իր ողջ վայրագությանը, գոռոզությանն ու համառ անկախությանը՝ Լիզան հոգու խորքում բարի է ու սիրալիր: Նրա սիրած խաղերից մեկը «չես կարող» խաղն է: Երբեմն այն սկսվում է, երբ ես դռան ետևում եմ, իսկ Լիզան՝ սենյակում: Նա ասում է. «Չես կարող մտնել»: Ես սկսում եմ քաշել բռնակից: Լիզան ամբողջ ուժով քաշում է մյուս կողմից: Իբր թե հոգնելով՝ բաց եմ թողնում, և դուռը շրխկում է: Նա հաղթականորեն նայում է վրաս և նորից ասում. «Չես կարող մտնել»: . Սա կարող է հինգ-վեց անգամ կրկնվել: Բայց հետո նա միշտ ինձ թույլ է տալիս մտնել՝ շատ սիրալիր ասելով. «Մտի’ր, Ջոն»: Մի առավոտ, լսելով, թե նա ինչպես է խոսում քրոջ հետ, սենյակ մտա: Կոկետորեն ինձ նայելով՝ ասաց. «Գնա’»: Ես հարցրի. «Ինչո՞ւ», և նա պատասխանեց. «Որովհետև»: «Որովհետև ի՞նչ»: «Պետք է»: «Բայց ես չեմ ուզում», — ասացի: «Դու պիտի», — համառորեն պատասխանեց նա: Կրկին հայտարարեցի, որ չեմ ուզում: Հետո տարօրինակ բան կատարվեց: «Դու չես կարող», — պատասխանեց նա: 

 Օգոստոսի 2, 1961

Մի անգամ գնացինք Կարլսբարդյան քարանձավներ՝ մի անսովոր ու գեղեցիկ վայր: Այնտեղ հասնելու համար հարկավոր է մեքենայով մի քանի ժամ գնալ: Ճանապարհին խաղում էինք: Երբ Լիզան ինձ էր նայում, սկսում էի ծափահարել ռադիոյից հնչող երաժշտության տակտին համապատասխան: Նա էլ սկսեց նույնը անել: Հետո սկսեցի ծափահարել ափով բռունցքին: Մի քիչ նայելով՝ նա երկու ձեռքերը բռունցք արեց, մի քիչ ծափահարեց, նորից նայեց, տեսավ, որ սխալ է անում և շուտով արեց այնպես, ինչպես ես: Սրանից սկիզբ առավ խաղերի մի ամբողջ շարք: Ես ձեռքով խփում էի գլխիս. նույնը և նա: Ես ձեռքիս ափով խփում էի փորիս, նա նույնպես: Ես խաղը բարդացրի: Մի ձեռքով խփում էի գլխիս, մյուսով՝ փորիս. կամ խփում էի գլխիս, իսկ մյուս ձեռքով բռնում խփող ձեռքիս արմունկը և այսպես շարունակ: Չափազանց հետաքրքիր էր տեսնել, թե նա ինչպես էր կրկնօրինակում ինձ: Ամեն անգամ նա սկսում էր գործել շատ արագ: Հետո համեմատում իմ արածի հետ: . Փոխում էր իր արարքները և նորից համեմատում, մինչև մենք երկուսս էլ նույն բանը անեինք: Դրանով հանդերձ՝ երկու պահ ինձ ապշեցրեց: Առաջին՝ նա չէր համարում, որ պետք է նախ ամեն ինչ ճիշտ ընկալի, նոր սկսի գործել: Նա ձգտում էր անհապաղ սկսել ինչ-որ բան անել, իսկ հետո մտածել, թե ինչպես կարգավորի իր գործողությունները: Երկրորդ՝ նա չէր բավարարվում ոչ ճիշտ նմանակմամբ և շարունակում էր համեմատել, մինչև համոզված էր լինում, որ ճիշտ է անում և այսպես շարունակ:

Տարիքով մեծ երեխան այս խաղը այլ կերպ կարող է խաղալ՝ հենց սկզբից ճիշտ նմանակելով: Նա մտովի ամեն ինչ կհաղթահարեր, մինչև իրականում կաներ: Կամ էլ իմ արարքները կփոխակերպեր բառերի և դրան համաձայն կսկսեր գործել: Բայց շատ փոքր երեխաները՝ համենայն դեպս՝ այս երեխան, այդպես չի գործում, նրանք չեն կարողանում երևակայության մեջ կատարել գործողությունը և մտովի շտկել այն: Նրանք նմանակում, համեմատում և շտկում են որոշակի կոնկրետ ֆիզիկական մակարդակի վրա և շարունակում են այն մինչև հաղթական ավարտը:

Օգոստոսի 3, 1961

Երեխաներն, ըստ երևույթին, վախերով չեն ծնվում: Այո’, կան որոշակի բաներ, որոնցից նրանք բնազդորեն վախենում են՝ բարձր ձայները, սատարելու բացակայությունը, բայց դրա փոխարեն շատ երեխաների դուր է գալիս, երբ իրենց օդ են նետում, կամ պտտում իրենց շուրջը: Շատ հնարավոր է, որ վախերի մեծ մասը երեխաներն ընդօրինակում են մեծերից:

Վախերի մեծ մասը, որ ընդօրինակում են երեխաները, ավելի նուրբ բնութի է: Նրանք հավաքում են դրանք քիչ-քիչ, փոքր չափաբաժիններով: Մի անգամ Լիզան խաղում էր էլեկտարական գրամեքենայով: Նա կարողանում է միացնել ու անջատել այն և վերադարձնել գրամենքենայի թմբուկը: Երբ նա տպում էր, պատահաբար երկու ձեռքերով կպավ ստեղներին: Մի քանի լծակներ տառերի հետ վեր թռան ու լռվեցին: Նա խոնարհվեց, որ դրանք անջատի իրարից: Ես վախեցա, որ այդ ընթացքում նա կարող է սեղմել ստեղները, այդ դեպքում մի ուրիշ տառ վեր կթռչի ու կհարվածի նրա մատիկներին : Ես վախենում էի նաև, որ արձակելով լծակները՝ նա կարող է դրանցից մի քանիսը ծռել: Այնպես որ ես նորից նրան ցույց տվի ինչպես անջատել մեքենան ու զգուշորեն հեռացնել լծակները:

Երեխաները, հատկապես փոքրերը, շատ զգայուն են զգացմունքների հանդեպ: Նրանք ոչ միայն որսում են այն ամենը, ինչ մենք զգում ենք, նրանք չափազանցնում են դրանք անհավատալի չափերով: Լիզան սկսում է լաց լինել, երբ իր փոքր եղբայրներից կամ քույրերից մեկը կռվում է կամ քաշքշում: Եթե անգամ նրանք ծիծաղելու համար խոսքակռիվ են տալիս, նա փորձում է նրանց բաժանել կամ պահանջում է, որ դադարեցնեն: Ես հաճախ եմ ուրիշ ընտանիքներում տեսել, թե ինչպես են երեխաները երկար ժամանակ դժբախտ լինում, եթե ծնողները կռվում են՝ չնայած փորձում են դա թաքցնել: Անգամ պարտադիր չէ, որ ծնողները լինեն: Մի անգամ ես բարեկամներիցս մեկի տանն էի, ում երեխաներին շատ սիրում եմ: Մոր հետ մենք սկսեցինք քաղաքականությունից վիճել: Չնայած վեճը թեժ էր, այն ոչ բարեկամական չէր. մենք սովորաբար իրար հետ միշտ գտնվում ենք բարիկադի նույն կողմում: Բայց անգամ դա երեխաների համար չափից ավելին էր: Նրանք շրջապատել էին մեզ՝ ասես առաջարկելով խոսել մի ուրիշ բանի մասին, և որպեսզի ամեն ինչ նորից խաղաղ ու լավ լինի:

Ուղղակի սուտ է, կամ ոչ միշտ է ճիշտ, որ փոքրիկները ապրումներ չունեն, որ նրանք չեն զգում այն, ինչ զգում են մյուսները: Անշուշտ, նրանք հաճախ իրար հանդեպ շատ դաժան են, բայց եթե նրանց կողքին նեղացած կամ դժբախտ երեխա կա, նրանք էլ դառնում են շատ դժբախտ: Եզակի երեխա է ընդունակ երկարատև ու կանխամտածված դաժանության, որն այդքան հաճախակի է պատահում մեծերի մոտ:

Իմ ամենավաղ հիշողություններից մեկը, չնայած կարող է, դա ինձ պարզապես պատմել են, այն է, երբ խաղալիս եմ եղել զբոսայգում ինձ տարեկից ընկերոջ հետ՝ երեք-չորս տարեկան, և նա խաղալիք բահով հարվածել է գլխիս: Մենք հանգիստ խաղում էինք. ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո ես այդպես էլ չհասկացա, թե ինչու նա ինձ հարվածեց: Գուցե դա էլ անհաղթահարելի ձգտում էր՝ տեսնելու, թե ինչ կլինի:

2. Հեղինակի պնդումները կատարած դիտարկումների հիման վրա։Օրինակներ

Կփորձեմ օրինակները բերել սեփական երեխայիս առօրյաից:

  1. ”Եթե գիտեմ, որ գրիչն ինձ պետք է գալու, ապա ճարպիկ հնարք է, գրպանում մեկ ուրիշն էլ եմ ունենում”: — Պետք է ճարպիկ լինել, որպեսզի վնաս չլինի և երեխայի, և շրջակա միջավայրի համար: Օրինակ, երբ բալիկս բաժակով ջուր է ուզում, ես շատ ժամանակ նրան ապակե բաժակի փոխարեն պլաստմասե բաժակով եմ տալիս, որպեսզի եթե հանկարծ ձեռքից ընկնի չվնասի և իրեն, և իր կողքը կանգնածին:
  2. ”Որպեսզի պարզեմ, թե կկրկնի արածս, սկսեցի ցուցամատով ստեղների վրայով այս ու այն կողմ անել: Նայելուց հետո ինքն էլ նույն բանն արեց”: — Փոքրերը միշտ ընդհորինակում են մեծերին: Օրինակ, երբ ամեն առավոտ ամուսինս տանից դուրս է գալիս, կոշիկները մաքրելիս տղաս անպայման իր կոշիկներն էլ է մաքրում:
  3. ”Հնարավոր է, որ մանուկների ուշադրության տևողությունը այնքան էլ փոքր չէ, ինչքան մենք ենք կարծում”: — Նրանք ուշադրություն են դարձնում ամեն մանրուքին: Օրինակ, երբ տղաս ինչ-որ մի վտանգավոր իր է վերցնում և ես այն փոխարինում եմ ուրիշ իրով, նա դեռ երկար ժամանակ հիշում է այն իրի մասին, որը վերցրել էր:
  4. ”Նրանք պարզապես երգում են, ինչ կստացվի, կստացվի: Մենք պետք է խրախուսենք նրանց և ավելի շատ զբաղվեք հենց դրանով”: — Պետք է միշտ խրախուսել երեխաներին: Օրինակ, երբ բալիկս սկսում է իր անհասկանալի լեզվով երգեր երգել, ես փորձում եմ միանալ նրա երգին և վերջում անպայման ծափահարում եմ նրան:
  5. ”Տանը գուցե վատ չի լինի երեխային տնային կենցաղի մի քանի առարկաներ նվիրել՝ ձվի հարիչ, թավա, լուսամփոփ”: Օրինակ ես միշտ փորձում եմ երեխայիս մասնակից դարձնել խոհանոցային գործերին, որպեսզի նա գաղափար ունենա թե խոհանոցային ապրանքները ինչպես օգտագործել:

Սեմյոն Սոլովեյչիկ “Քաղաքավարի երեխաներ”

Պե՞տք է արդյոք երեխաներին քաղաքավարություն սովորեցնել: Թերևս ոչինչ այնքան չի վրդովում, որքան քաղաքավարի, բայց անսիրտ մարդը: Հրաշալի գիտենք, որ միայն արտաքին քաղաքավարությունը քիչ է, պետք է նաև ներքին քաղաքավարություն: Արտաքին քաղաքավարությունը սովորությունների, վարքի հմտությունների հավաքածու է. ներքին քաղաքավարության հիմքում ինչ-որ հոգեբանական կարողություն կա, հիշողության, ուշադրության, երաժշտական լսողության նման մի բան: Դա՝ այդ կարողությունը, համանմանությամբ կարելի է սրտի լսողություն անվանել: Հյուր եք գնացել և փոքրիկ տղային նվեր եք տարել։ ՙԻ՞նչ պետք է ասես՚,- խիստ հիշեցնում է մայրը: ՙՇնորհակալություն՚,- մռթմռթում է որդին: Միայն այդ մի ՙկախարդական բառն՚ ասելով՝ նա կարծես հյուրի հետ բոլոր հաշիվները փակում է: Կարծես երախտագիտությունը ժպիտով, ուրախությամբ արտահայտելու հարկ այլևս չկա: Քաղաքավարության սովորությունն ամրապնդվեց, սրտի լսողությունը բթացավ…

Ինչպե՞ս զարգացնենք երեխայի սրտի լսողությունը:
Սա շատ ավելի բարդ խնդիր է, քան ՙշնորհակալություն՚ և ՙխնդրեմ՚ բառերին վարժեցնելը:
Մայրը որդուն կարևոր հասկացություն է սովորեցնում՝ ՙչի կարելի՚: Որդին ձեռք է տվել տաք առարկայի, լաց է լինում: Մայրը խրատում է. ՙՏեսնո՞ւմ ես՝ ցավում է: Լսի՜ր, երբ մայրիկն ասում է՝ չի կարելի, թե չէ կցավի՚: Եվ այդպես ամեն քայլափոխի՝ ՙՉի կարելի, կընկնես՚, ՙՉի կարելի, ջարդուփշուր կլինես՚, ՙՉի կարելի, կմրսես՚, ՙՉի կարելի, ատամներդ կցավեն՚… Մինչդեռ իսկական ՙչիկարելին՚ այն դեպքում չէ, երբ քեզ ցավ կպատճառվի, այլ երբ ուրիշին ես ցավ պատճառում: Զգացումների ուղղվածությունը դեպի ուրիշը, ուրիշին զգալը՝ ահա սրտի լսողության զարգացման առաջին պայմանը: Ընտանիքը հեռուստացույց է դիտում, տղային անհրաժեշտ է անցնել էկրանի դիմացով. կթեքվի՞, կցատկի՞ նա: Կշտապի՞։ Նշանակում է՝ տղան լավ վիճակում է. զգում է ուրիշների ներկայությունը, վախենում է նրանց խանգարելուց: Իսկ եթե հանգիստ, առանց շտապելու է անցնում, ուրեմն տանը փորձանք է հասունանում, և ընտանեկան խորհուրդ հրավիրելու ժամանակն է:
Սովորեցնենք երեխաներին ուրախանալ ուրիշների հաջողություններով, ընդ որում ուրախանալ անշահախնդիր՝ չհակադրելով դրանք սեփական անհաջողություններին: Երբ աղջիկդ հայտնում է, որ իրենց դասարանում գերազանցիկ կա, սրտանց ուրախացե՜ք անծանոթ երեխայի համար և ոչ թե շտապեք հանդիմանել՝ ՙԱ՜յ, տեսնո՞ւմ ես, իսկ դո՞ւ՚: Օրինակ բերելիս ընդհանրապես պետք է շատ զգույշ լինել: Հասակակցին օրինակ բերելով՝ հաճախ ոչ թե ընդօրինակելու ցանկություն ենք գրգռում, այլ նախանձ:

Եվ ոչ մի հանդիմանություն մի՜ արեք, եթե երեխան չի շտապում նվիրել, տալ, եթե դեռևս չի կարողանում ուրախանալ ուրիշի համար: Մեզանից միայն մի բան է պահանջվում՝ ինքներս նվիրենք, ինքներս ուրախանանք և… սպասենք: Տագնապախառն հույսով սպասենք, սպասենք ու սպասենք, որ կգա այն օրը, երբ երեխան իր առաջին նվերը կանի ուրիշ մարդու (ոչ թե մորը, ոչ թե պապիկին): Երբեմն երեխային ուժեղ տպավորություններ մատուցենք: Որպես սնունդ՝ նպատակահարմար է երեխային օրական մեկ խնձոր տալը, դաստիարակության տեսակետից ավելի լավ է տարվա մեջ մի անգամ մի պարկ խնձոր բերելը…

Սրտի լսողության դաստիարակությունը պահանջում է բարոյական լռություն: Թե չէ կաթսայատանն ի՞նչ լսողություն:
Հայրը առաջին դասարանցի որդու հետ տանը մոտենալիս զգուշացնում է. ՙԴռան զանգը չտանք, մայրիկը հիվանդ է: Ավելի լավ է բանալիով դուռը բացենք՚:
Հոյակա՜պ դաս է…

Սրտի լսողությունը բարոյական հատկություն չէ, այլ, կրկնում եմ, հոգեբանական ունակություն։ Այստեղից հետևում է, որ սրտի զարգացած լսողություն ունեցողը կարող է լինել և՜ պատվարժան, և՜ վատ մարդ: Յուրաքանչյուրս էլ հանդիպել է սրտացավ մարդկանց, որ իրենց թուլությունների պատճառով յուրայիններին շատ տառապանք են պատճառում:
Սրտի լսողություն ունեցող երեխային պարգևատրելն ամենալավ բանն է, որ կարող են անել ծնողները, և նա երջանիկ կզգա:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքավարության կանոններին, մեծերին ընդօրինակելով՝ մարդ շատ հեշտ կտիրապետի դրանց, եթե սրտի լսողությամբ մեծանա:

Սրտի լսողությունն ու քաղաքավարությունը վերջավոր հատկություններ են: Միայն մարդկանց հասկանալու աշխատանքն է անվերջ: Ամբողջ կյանքի ընթացքում ենք սովորում մարդկանց հասկանալ:

Հեղինակի եզրակացությունը.

  1. Թերևս ոչինչ այնքան չի վրդովում, որքան քաղաքավարի, բայց անսիրտ մարդը:
  2. Միայն արտաքին քաղաքավարությունը քիչ է, պետք է նաև ներքին քաղաքավարություն:
  3. Հմտությունը պատվաստում են, ընդունակությունը՝ զարգացնում:
  4.  Հասակակցին օրինակ բերելով՝ հաճախ ոչ թե ընդօրինակելու ցանկություն ենք գրգռում, այլ նախանձ:
  5. Սրտացավ մարդիկ քիչ են հիվանդանում ու երկար են ապրում: 

Կարդալով հոդվածը ես եկա այն եզրակացության, որ կշտամբելով և ստիպելով երեխային քաղաքավարություն չեն սովորեցնում: Եթե երեխաին ուզում ես սովորեցնել ասել ՙխնդրել՚ բառը, ապա նախ ինքդ պետք է նրանից ինչ որ բան խնդրես: Տանը վատ բառեր օգտագործելով ինչքան էլ փորձես նրան լավ բառեր չես կարող սովորեցնել: Երեխաները կրկնօրինակում են մեծերին: Հետևաբար քաղաքավարություն սովորեցնելուց առաջ ինքներս պետք է քաղաքավարի լինենք:

Հեռավար աշխատանք: Թվաբանություն 17.06.19

Ջոն Հոլթ “Մանկական հաջողությունների երաշխիքը”

Այս գրքում Հոլթը փորձում է նկարագրել երեխաների, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեծահասակների, ովքեր լիարժեք օգտվում են իրենց մտածելու ունակությունից: Ներկայացվող երեխաներից մի քանիսը սովորում են դպրոցում, մյուսները դեռ այդ տարիքին չեն հասել:

Ես կառանձնացնեմ հինգ պնդում, որոնց հետ համաձայն եմ:

  1. Փոքրերն առավել ընդունակ են սովորելու, քան մեծերը: Կարճ ասած՝ երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց:
  2. Դպրոցը կարող է լինել այն վայրը, որտեղ բոլոր երեխաները ոչ միայն ֆիզիկապես են մեծանում, և որտեղ ավելանում են նրանց գիտելիքները, այլև զարգանում են նրանց հետաքրքրասիրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, անկախությունը, հնարամտությունը, կենսունակությունը, համբերատարությունը, տեղեկացվածությունը ը ըմբռնողականությունը:
  3. Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք:
  4. Մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է և այդպիսին կմնա միշտ: Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ: Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում մյուս մարդու գլխում:
  5. Ուսուցիչներն ու մանկավարժները պետք է իմանան այն, ինչ արդեն բավական վաղուց հայտնի է. նախ՝ կենդանի ու հաճելի զգացումները ավելի հեշտ են հիշվում, երկրորդ՝ հիշողությունը ավելի լավ է աշխատում, եթե նրան չեն հարկադրում, հիշողությունը ջորի չէ, որին կարելի է քշելով շարժել:

3 պնդում, որոնց հետ համաձայն չեմ.

  1. ”Դպրոցներն ավելի շատ են կառչում այն սխալ գաղափարից, որ կրթությունն ու ուսուցումը արտադրական գործընթացներ են, որոնք պետք է պլանավորել մինչև մանրագույն դետալները և պարտադրել պասիվ ուսուցիչներին ու առավել պասիվ աշակերտներին”:– Կարծում եմ, որ պետք է նախորոք պլանավորել հաջորդ օրվա աշխատանքը:
  2. Ավելին, մենք երեխաների մեծամասնությանը համոզում ենք, որ իրենք բելորովին ընդունակ չեն մտածելու գոնե դպրոցի պսյմաններում կամ ցանկացած իրավիճակում, երբ խոսքը բառերի, խորհրդանիշերի կամ վերացարկված մտածողության մասին է: Երեխաներն իրենց «դմբո» ու անընդունակ են համարում բարդ, դժվարին կամ ուղղակի մի նոր բան սովորելու ու հասկանալու համար:— Կարծում եմ, որ երեխաների արած սխալների մեջ առաջին հերթին մեր մեղավորությունը պիտի փնտրենք:
  3. Միայն քիչ թվով երեխաներ են ընդունակ այնպես լավ սովորելու դպրոցում, ինչպես մենք ենք ցանկանում:— Կարծում եմ, որ առաջին հերթին ամեն ինչ սովորեցնողից է կախված:

Սեյմոն Սոլովեյչիկ «Երես առած երեխաներ»

Հոդվածում խոսվում է բազմաթիվ երևույթների մասին,բայց հիմնական դրույթը այն է, որ երեխան պետք է երես առնի, քանի որ այն երեխան ով երես է առնում կարողանում է պաշտպանել իրեն, ի տարբերություն այն երեխաների, ում երես չեն տվել:

Ինքս ունեմ երեխա և շատ դեպքերում ինքս երես եմ տալիս նրան, բայց իհարկե չանցնելով դաստիարակության սահմաններից:

Հեռավար աշխատանք՝ լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն

Ջոն Դյուին ասում է. ՙԵրեխաների հորինած պատմությունները ներքին տրամաբանության ամենատարբեր աստիճաններով են աչքի ընկնում. դրանցից ոմանք բոլորովին անկապ են, մյուսներում ծայրը ծայրին մի կերպ է հասնում: Եթե կապակցված պատմություն է, նշանակում է այն խոհածության ծնունդ է, իսկ վերջինս, որպես կանոն, տրամաբանորեն մտածելու կարողությամբ օժտված ուղեղի արգասիք է՚: Երեխաներն իրենք լիովին կարող են պատմություններ հորինել: 

Կարդալով հոդվածը մտքիս եկավ մի այսպիսի աշխատանք, որը պատրաստվում եմ իրականացնել կրտսեր դպրոցականների հետ:

  1. Երեխաներին բաժանում եմ քարտեր, որոնց վրա նրանք նկարում և գունազարդում են կենդանիներ:
  2. Հավաքում եմ քարտերը և խառնում: Այնուհետ պատահակության սկզբունքով բաժանում եմ սաներին:
  3. Ամեն մեկը իրեն բաժին հասած քարտերի վրա նկարված կենդանու մասին սկսում է պատմել:
  4. Հորինում ենք հեքիաթ «Անտառում» վերնագրով: Ամեն մեկը խաղում է իրեն բաժին հասած կենդանու դերը:
  5. Ձայնագրում և տեսանկարում ենք ամբողջ ընթացքը և ներկայացնում բլոգում: