Ճամբարային գործունեության վերջին օրը

Ահա և ավարտվեց երկշաբաթյա «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, որի մեկ շաբաթը մենք աշխատել ենք սովորողների ամառային ուսումնական ճամբարում: Վերջին օրը մենք սկսեցինք նախորդ օրվա ճամփորդության տպավորություններով կիսվելով: Այնուհետ ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները, մի լավ լողացինք: Հասցրեցինք գնալ խեցեգործության: Երեխաների մտքի թռիչքը շատ հեռուն էր հասել: Ես ել միացա նրանց և ձուլվելով կավի հետ մի որոշ ժամանակ կտրվեցի աշխարհքից: Օրը ավարտեցինք Մայր դպրոցի մարմարյա սրահում: Հրաժեշտի պահը հուզիչ էր: Երեխաները չէին կարողանում կտրվել ինձանից,ես՝ նրանցից: Ինձ թվում է չկա ավելի լավ բան, քան երեխաների սերն ու վստահությունը:

Реклама

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. Օր 5

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց: Երգեցինք շարականներ, որոնք արդեն հասցրել էի սովորել կրթահամալիրում: Այնուհետ քայլքով շարժվեցինք դեպի Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ մեզ էր սպասում տիար Գևորգը: Նրա հետ ունեցանք շատ օգտակար և հաճելի զրույց:

Ունեցանք նաև բլոգային ուսուցում: Ընկեր Անահիտի օգնությամբ կարգի բերեցինք մեր բլոգները:

Մասնակցեցինք նաև «Գետը բնակավայրում» նախագծի ամփոփմանը կրթահամալիրի Գեղարվեստի «Artասահման» ակումբում։ 

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար, օր չորրորդ

Այսօր արևմտյան դպրոց-պարտեզի բակում հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ: Շատ հաճելի և ջերմ զրույց ունեցանք: Նա կիսվեց մեզ հետ իր աշխատանքային փորձով, շատ հետաքրքիր և օգտակար խորհուրդներ ստացանք: Խոսեցինք Ռոդարիական հնարքների և դրանց կիրառման մասին:

Այնուհետ մեզ սպասում էր թարմեցում, դե իհարկե լող: Էլ մեջքի վրա լող, էլ ցատկ, էլ խեղդվողին փրկել, ինչ ասես որ չարեցինք այսօր ընկեր Անուշի հետ: Լողի ժամանակ մեզ այցելեց տիար Բլեյանը և մենք հայտվեցինք նրա ուղիղ եթերում: Տիարը մեզ հայտնեց մի լավ նորություն՝ պոնին ձագուկ էր ունեցել: Ավարտելով լողը շտապեցինք այցելել և տեսնել նորածնին: Օրը ավարտեցինք ագարակում ընկեր Անահիտի հետ քննարկումներով:

Մանկավարժական ճամբար: Օր երրորդ

Երրորդ օրը սկսեցինք Վիգեն Ավետիսի արվեստանոցից: Մասնակցեցինք «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծին և կավից շենքեր պատրաստեցինք: Մեր մտքի թռիչքը շատ հեռու էր հասել: Շատ մեծ տպավորություններով շարունակեցինք մեր օրը Մարիամ Մնացականյանի հետ: Մի լավ երգեցինք ու պարեցիք: Շատ բարձր տրամադրությամբ մասնակցեցինք շախմատի դասին: Նոր և շատ հետաքրքիր հնարքներ և խնդիր սովորեցինք:

Դասավանդողի ամառային դպրոց. հունիսի 17-28

Ասել, որ մեծ ոգևորվածությամբ եմ մասնակցում մանկավարժական ճամբարին, նշանակում է ոչինչ չասել: Այն հաճելի ժամերը և պարապմունքները, որ մենք ունեցանք այսօր և կունենանք այս երկու շաբաթվա ընթացքում աննկարագրելի է: Այսօր օրը սկսվեց լողի պարապմունքով: Մի լավ թարմանալուց հետո Մարիամ Մնացականյանի հետ պարեցինք և սովորեցինք հետևյալ երգերը.

Այնուհետ մեզ սպասում էր այցելություն ագարակ և ծանոթություն նրա բնակիչների հետ:

Ֆոտոպատումը ստորև.