Ճամբարային գործունեության վերջին օրը

Ահա և ավարտվեց երկշաբաթյա «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, որի մեկ շաբաթը մենք աշխատել ենք սովորողների ամառային ուսումնական ճամբարում: Վերջին օրը մենք սկսեցինք նախորդ օրվա ճամփորդության տպավորություններով կիսվելով: Այնուհետ ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները, մի լավ լողացինք: Հասցրեցինք գնալ խեցեգործության: Երեխաների մտքի թռիչքը շատ հեռուն էր հասել: Ես ել միացա նրանց և ձուլվելով կավի հետ մի որոշ ժամանակ կտրվեցի աշխարհքից: Օրը ավարտեցինք Մայր դպրոցի մարմարյա սրահում: Հրաժեշտի պահը հուզիչ էր: Երեխաները չէին կարողանում կտրվել ինձանից,ես՝ նրանցից: Ինձ թվում է չկա ավելի լավ բան, քան երեխաների սերն ու վստահությունը:

Реклама

Ծիրանահավաք ջուջևանյան տեխնոլոգիայով

Այսօր Արևելքում ծիրանահավաք էր: Բոլորով վայելեցինք կարմրաթուշ և անուշաբույր ծիրանները: Այսօր մեզ էր այցելել նաև տիկին Աննա Հակոբյանը: Եվ իհարկե լողափ լողափ մինչև վերջ:

Ամառային ուսումնական ճամբար. Օր երկրորդ

Օրը սկսեցինք շրջակա միջավայրի մաքրությամբ: Այնուհետ երեխաների ամենասիրելի պահն էր՝ լողը: Շարունակեցինք մեր օրը հեքիաթների ընթերցմամբ և քննարկմամբ:Այցելեցինք Թամարա Հարությունյանին և ունեցանք այլընտրանքային նկարչություն:

Ամառային ուսումնական ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երկրորդ շաբաթվա աշխատակարգում մտնում է աշխատանք ամառային ուսումնական ճամբարում։ Ինքս մասնակցում եմ Արևելյան դպրոց-պարտեզի ամառային ճամբարին: Աշխատելու եմ Գայանե Փարվանյանի հետ:

Օրը սկսեցինք ծանոթությունով: Ինչպիսի հրճվանք ապրեցին երեխաները երբ իմացան, որ երկու ընկեր Գայանե ունեն: Անցկացրեցինք շրջակա միջավայրի խնամք՝ մաքրեցինք լողավազանը և նրան հարիր տարածքը: Անցակացրեցինք ջրային մարմնամարզություն, ջրային վոլեյբոլ, հեծանվային մրցույթ: Օրը ավարտեցի մանկավարժական ընդհանուր պարապմունքով մարմարյա սրահում: